National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.06.2021
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները
1 / 6

Հունիսի 4-ին արտահերթ նիստ գումարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Հեղինակը բարձրաձայնեց իր կողմից առաջարկվող փոփոխությունների մասին: Առաջարկվում է` առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ու մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով առնվազն երեսուն կրեդիտ հավաքած անձը: «Դասընթացը կարող է կազմակերպվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, երաշխավորված կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիազորված մարմնի հաստատած կրթական ծրագրով, մոդուլով»-նշեց Հայրապետյանը:

Կառավարությունն առաջարկեց հանել նախագծի 2-րդ հոդվածը, քանի որ մանկավարժական կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքը դեռ չի երաշխավորում, որ անձը պարտադիր հավաքելու է համապատասխան կրեդիտները, որը հիմք է տվյալ առարկայի մասնագիտական որակավորում ունեցող անձին ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:

Հեղինակն ընդունեց Կառավարության առաջարկը:

Հարակից զեկուցողներ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունեցին նախաձեռնությունը:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am